MDI_Armenia_Launches_Cyber_Project

ԲՏԻ նախաձեռնությամբ մեկնարկել է CyberHUB-AM նախագիծը

Հայաստանում այսուհետև կգործի թվային տեխնոլոգիաների, կիբեր֊անվտանգության հետ կապված արտակարգ պատահարների աջակցության թիմ (CERT)՝ իրավապաշտպանների, ակտիվիստների, ՀԿ-ների, լրագրողների և անկախ լրատվամիջոցների համար։

Թիմում ՏՏ անվտանգության ոլորտի հայաստանյան մասնագետներն են՝ Սամվել Մարտիրոսյան, Վարդան Արզումանյան, Անդրանիկ Վարդանյան, Արթուր Պապյան։

Մենք տրամադրում ենք խորհրդատվություն և աջակցություն՝ թվային տեխնոլոգիաների հետ կապված պատահարների դեպքում, ընդ որում՝ մեր աջակցությանը դիմած անձանց և կազմակերպությունների տվյալների գաղնտիությունը երաշխավորվում է։։

Մենք նաև անանուն կերպով՝ առանց նույնականացնելու, հավաքում և վերլուծում ենք հայաստանյան քաղհասարակության դեմ ՏՏ ոլորտի հարձակումների, պատահարների մասին տեղեկատվությունը՝ դրա հիման վրա առավել արդյունավետ պաշտպանության մեթոդներ մշակելու նպատակով։

Մեզ կարող եք գրել էլ֊փոստով՝ [email protected] հասցեով կամ տոմս բացելով մեր աջակցության հարթակում https://cyberhub.am:

Օգտագործեք հետևյալ PGP բանալին՝ գաղտնագրված նամակագրության համար
Key ID: F9D923A8
Key Fingerprint: D63C EC9C D3AD 51BE EFCB 683F F2B8 6042 F9D9 23A8

Scroll to top