Open post
“EU4LabourRights: Increasing Civic Voice and Action for Labour Rights and Social Protection in Armenia”

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության»

Ս.թ. հունիսի 11-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտապանությանն ուղղված ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող երեք նոր ծրագրերի պաշտոնական մեկնարկի միջոցառումը:  

Ծրագրերն իրականացվում են երեք կոնսորցիումների կողմից՝ համախմբելով 14 քաղաքացիական հասարակության կառույցների, գործատուների և արհեստակցական միությունների, ինչպես նաև մեդիա կառույցների՝ Երևանից և մարզերից:

Իրականացվող ծրագրերն են.

«Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիր, որն իրականացվում է Տեղեկատվական և Հաղորդակցության Տեխնոլոգիաների Գործատուների Միության, Արմավիր Զարգացման Կենտրոնի և Կիրակի Զարգացման Հիմնադրամի կողմից: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել պետական կառավարման և ՔՀԿ-ների կարողությունները` ամրապնդելու և ընդլայնելու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և Կառավարության ներսում կառուցելու ռազմավարական ինստիտուցիոնալ կարողություններ` սոցիալական պաշտպանության և աշխատանքային բարեփոխումների ուղղությամբ:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիր, որն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:   Ծրագրում ներգրավված շահագրգիռ կողմերը միավորում են իրենց ուժերը համակարգելու «Քաղաքացու ձայն» մասնակցային բաց հարթակը, որի նպատակն է քաղաքականությունների բարելավման միջոցով հասնելու աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանը:

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիր, որն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված  շահերի պաշտպանության միջոցով:

Ծրագրերը իրականցրել են աշխատանքներ դեռևս 2021 թվականի սկզբից և նպատակ ունեն նպաստելու Հայաստանում աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանը՝ առաջարկելով նորարար, ՏՀՏ լուծումներ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների վերահսկողության ոլորտում, ծավալելու աշխատանքային իրավունքների հանրային իրազեկում հատկապես երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, ինչպես նաև նախաձեռնելով շարունակական մասնակցային երկխոսություն շահագրգիռ կողմերի հետ:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան:

Իր ողջույնի խոսքում պարոն Գոնզալո Սեռանոն նշեց, որ հատկապես տպավորված է կազմակերպությունների ներգրավվածությամբ, որը նաև հավաստում է ԵՄ-ի հավելյալ արժեքի մասին, այն է միավորել ոլորտի տարբեր մասնագիտացմամբ, տեսակետներով և փորձով դերակատարների ջանքերը՝ ապահովելու շոշափելի, դրական և կարևոր փոփոխություն Հայաստանում, այդ թվում նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում:

Պարոն Սարգսյանն իր խոսքում կարևորեց ԵՄ-ի կողմից տրամադրված աջակցությունը՝ ուղղված ինչպես աշխատանքային իրավունքների, այնպես էլ Հայաստանում սոցիալ- տնտեսական իրավիճակի բարելավմանը: Խոսելով մեկնարկած ծրագրերի մասին պարոն Սարգսյանը հատկապես կարևորեց աշխատանքային իրավունքների ոլորտում ՏՏ համակարգի ներդրումն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերազինման աշխատանքերում, ինչպես նաև աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկման քարոզարշավները, հատկապես հասարակության խոցելի խմբերի շրջանում:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը նշեց, որ արդեն իսկ մեկնարկել են համագործակցությունը ծրագրերի հետ, առանձնացնելով տեսչական մարմնի վերազինման աշխատաքները մասնավորապես թվայնացնելով աշխատանքային իրավունքների վերահսկողության մեխանիզմը՝ էլեկտրոնային պլատֆորմի միջոցով:

Հանդիպմանը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստորագրեց նաև փոխըմբռման հուշագրեր ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ՝ ազդարարելով և շարունակական համագործակցության հիմքեր դնելով աշխատանքային իրավունքներով զբաղվող գործընկերների միջև:

Open post
Աջակցություն պատերազմում տուժած լրագրողներին

Աջակցություն պատերազմում տուժած լրագրողներին

Հանրային լրագրության ակումբը «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել ղարաբաղյան երկրորդ պատերազմի գործողությունների հետևանքով տուժած և առողջական խնդիրներ ձեռքբերած մեդիա աշխատողներին։

Եթե դուք լուսաբանել եք 44-օրյա պատերազմը և ձեր առողջությանը վնաս է հասցվել, ուրեմն շտապե՛ք լրացնել այս հայտը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) կողմից ֆինանսավորվող «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի հիմնական նպատակներն են լրագրողների և մեդիա աշխատողների արագ և ճկուն աջակցության հնարավորությունը, նրանց բժշկական և հոգեբանական օգնության տրամադրումը, միջազգային մարդասիրական օրենսդրության, առաջին օգնության, թվային և անձնական տվյալների անվտանգության ուղղությամբ մասնագիտական կարողությունների զարգացումը և լրագրողների ու հանրության շրջանում հոգեբանական պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության  բարձրացումը։

Ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն։
Ծրագրի շրջանակներում ձևավորվել է նաև համակարգող կոնսորցիում, որի կազմում են Մեդիա նախաձեռնության կենտրոնըԵրևանի մամուլի ակումբըԻնֆորմացիայի ազատության կենտրոնըԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը: Կոնսորցիումը մշակելու է նախաձեռնության երկարաժամկետ տեսլականը, առաքելությունն ու ռազմավարությունը։

Open post
Ֆեյքաքաղ

Ֆեյքաքաղ․ կեղծ տեղեկատվության հիմնական աղբյուրները

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել լրատվամիջոցների մեդիա գրագիտությունը և երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները: Ծրագրի շրջանակում թողարկվում է նաև Ֆեյքաքաղ վիդեոբլոգների շարքը՝ մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի մասնակցությամբ։

 

Open post

Բազամակողմանի տեղեկատվության ինստիտուտը միացել է «Թվային օրակարգ» նախաձեռնությանը

Չնայած Հայաստանը, լինելով ԵԽ անդամ երկիր, ստորագրել ու վավերացրել է «Ավտոմատ համակարգերում մշակվող անձնական տվյալների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան և ընդունել է համապատասխան օրենք, ընդհանուր իրավիճակն այս ոլորտում մտավախություն է առաջացնում հայաստանյան իրավապաշտպանների շրջանում։

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ միավորվել է «Թվային օրակարգ» նախաձեռնության շրջանակում:

«Թվային օրակարգ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունը նպատակ ունի մշակել ընդհանուր քաղաքական ուղեցույց և մասնակի օրենսդրական փոփոխություններ, որոնք իրագործելու դեպքում կերաշխավորվի հայաստանցիների թվային իրավունքների պաշտպանությունը և ազատությունների հնարավոր նվազագույն ծավալը։ Սակայն ՀԿ-ների փոքր խումբը չի կարող հաջողության հասնել առանց հասարակության լայն շերտերի աջակցության։ Նախաձեռնության մասնակիցներն աշխատում են իրազեկել հասարակությանը թվային բռնակառավարման վտանգների մասին ու ձեռք բերել հասարակության տարբեր շերտերի աջակցությունը դրա դեմ պայքարելու համար։

Նախաձեռնության մասնակիցները համոզված են, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի օգտվել համացանցից առանց բացահայտելու իր անձնը (անանուն), արգելել որևէ մեկի կողմից առանց իր համաձայնության համացանցում իր վարքի մասին տվյալների պահպանումը կամ հավաքագրումը։  Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակումը պետք է լինի թափանցիկ՝ պահպանելով տեղեկատվական անվտանգության հնարավոր բարձր չափանիշները, ինչն այսօր, ցավոք, տեղի չի ունենում։

Open post

Կիբերանվտանգությունը լրագրության ուսանողների համար․ սեմինար պարապմունք

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի CyberHUB-AM ծրագրի շրջանակում ՏՏ անվտանգության մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը, Վարդան Արզումանյանը և Արթուր Պապյանն այսօր թվային անվտանգության թեմայով դասընթաց անցկացրեցին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար։

Open post
Կիբերանվտանգությունը լրագրողների համար

Կիբերանվտանգությունը՝ լրագրողների համար. դասընթաց

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի CyberHUB-AM ծրագրի շրջանակում այսօր Հանրային լրագրության ակումբում կիբերանվտանգության անվճար դասընթաց անցկացվեց լրագրողների համար:

CyberHUB-AM թիմի հիմնադիրներ Սամվել Մարտիրոսյանը և Արթուր Պապյանը ներկայացրեցին աշխատող լրագրողներին սպառնացող հիմնական վտանգները ՏՏ ոլորտում, տալ պաշտպանական անհրաժեշտ բազային հմտություններ, պատասխանեցին դասընթացին մասնակցող լրագրողների հարցերին։

Open post
Digital Security

Թվային անվտանգությունը հասարակական կազմակերպությունների համար․ սեմինար

CyberHUB-AM ծրագրի շրջանակում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-ը, OxYGen Foundation-ի հետ համատեղ թվային անվտանգության դասընթաց անցկացրեց կանանց հիմնախնդիրներով զբաղվող Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Continue reading “Թվային անվտանգությունը հասարակական կազմակերպությունների համար․ սեմինար”

Open post
MDI_Armenia_Launches_Cyber_Project

ԲՏԻ նախաձեռնությամբ մեկնարկել է CyberHUB-AM նախագիծը

Հայաստանում այսուհետև կգործի թվային տեխնոլոգիաների, կիբեր֊անվտանգության հետ կապված արտակարգ պատահարների աջակցության թիմ (CERT)՝ իրավապաշտպանների, ակտիվիստների, ՀԿ-ների, լրագրողների և անկախ լրատվամիջոցների համար։ Continue reading “ԲՏԻ նախաձեռնությամբ մեկնարկել է CyberHUB-AM նախագիծը”

Scroll to top