Open post
Գագիկ Ծառուկյան

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի թույլ տված վիրավորական արտահայտությունների մասին

Հունիսի 19-ին, խորհրդարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին աչքի է ընկել լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքով։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանի՝ օրենքին ենթարկվելու մասին հարցին ի պատասխան նա զայրացել ու ագրեսիվ տոնով ասել է. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»։ Այնուհետև իրեն հատուկ բառապաշարով Ծառուկյանը մեղադրել է լրագրողին և նրա գործընկերներին՝ ինչ-ինչ հանձնարարություններ կատարելու, «դատարկ-դատարկ խոսելու» մեջ։ Continue reading “Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի թույլ տված վիրավորական արտահայտությունների մասին”

Open post

Լրագրողական կազմակերպությունները հանդուրժողականություն են պահանջում լրագրողների հետ շփվելիս

Երեկ՝ մայիսի 29-ին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, դժգոհելով լրագրողներից, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նրանց հասցեին, ապա նշել, թե իրեն անհաճո հարցեր տալու համար գումար են վերցնում ու պատվեր կատարում։ Մասնավորապես, Ծառուկյանը մատնացույց է արել «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ու ասել, որ վերջինս պետք է պատասխան տա իր հնչեցրած հարցերի համար։

Սա առաջին դեպքը չէ, երբ ԲՀԿ ղեկավարն այսօրինակ վարքագիծ է դրսևորում։ Եվ ցավոք, նա միակը չէ. մենք բազմիցս ենք արձանագրել փաստեր, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ ու հանրային այլ դեմքեր ԶԼՄ ներկայացուցիչների հետ շփվելիս իրենց համար անցանկալի հարցերին ի պատասխան վիրավորում կամ փորձում են ճնշել ու «դասեր տալ» նրանց։

Վերջին ամսվա ընթացքում այդպիսի վարքագիծ են դրսևորել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը՝ «Civilnet.am» լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանի հանդեպ, նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտակ Խուլյանի հանդեպ և այլն։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, վրդովմունք ենք արտահայտում այս դեպքերի առնչությամբ ու անընդունելի ենք համարում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների հանդեպ նման վերաբերմունքը։ Մանավանդ, որ այդ միջադեպերը զուգորդվում են ոչ միայն վիրավորական արտահայտություններով, այլև զրպարտությամբ և լրագրողի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելով, ինչը կարող է դատական քննության առարկա դառնալ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք քաղաքական գործիչներից, պետական պաշտոնյաներից՝ հանդուրժողականություն և զսպվածություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս։ Իսկ վերջիններիս կոչ ենք անում՝ չխուսափելով սուր հարցադրումներից, այդուհանդերձ, դրսևորել անհրաժեշտ նրբանկատություն և պատասխանատվություն, հարազատ մնալ մասնագիտական էթիկայի նորմերին, քանզի հաճախ քաղաքական դրդապատճառներով ստեղծվող լարված իրավիճակները կարող են պայթունավտանգ դարձնել առանց այն էլ ծայրահեղ թեժ մթնոլորտը մեդիա դաշտում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Digital Broadcasting TV

Հայտարարություն մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթի վերաբերյալ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անցած տարվա վերջին աշխատանքային օրը չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի՝ հեռարձակման թվային ցանցի օպերատորի գործունեության լիցենզավորման 6 ամիս տեւած մրցույթը։ Տվյալ որոշման համար հիմք է ծառայել այն, որ սահմանված ժամանակահատվածում ոչ մի դիմում չի ներկայացվել։

Սա արդեն երրորդ անպտուղ մրցույթն է, որ նույն պատճառաբանությամբ չկայացած է հայտարարվում։ Նախորդ երկուսը 2016 և 2017 թվականներին էին անցկացվել։ Մինչդեռ՝ այս մրցույթների յուրաքանչյուր ձախողումը նշանակում է, որ՝

  • հանրային թվային ցանցի օպերատորը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, պահպանելու է իր մենաշնորհային դիրքը,
  • եթերային հեռարձակման ոլորտում ևս մեկ տարով բացառվում է նոր «խաղացողների» ի հայտ գալն ու մրցակցության պայմաններ ստեղծելը,
  • շարունակելու են անորոշության մեջ գտնվել մարզերում գործող մոտ 10 տեղական հեռուստաընկերությունները, որոնք ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության և անարդար մրցույթների հետևանքով դուրս են մնացել թվայնացման գործընթացից, դեռևս աշխատում են անալոգային տիրույթում և սպասում են մասնավոր մուլտիպլեքսի ստեղծմանը։

Փաստորեն ձևավորվել է մի իրավիճակ, երբ երկրին անհրաժեշտ է մասնավոր մուլտիպլեքս, բայց մրցույթներին ոչ ոք հայտ չի ներկայացնում։ Մեր համոզմամբ, դրա պատճառը ոչ թե հետաքրքրության բացակայությունն է, այլ այն, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հեռարձակման մասնավոր թվային ցանց ստեղծելու համար նախատեսված պայմաններն ու պահանջներն իրատեսական, հրապուրիչ չեն բիզնեսի տեսանկյունից և չեն նպաստում ոլորտի զարգացմանը։ Այս պայմաններում ՀՌՀ-ի կազմակերպած մրցույթները որևէ հեռանկար չունեն և զուտ ձևական բնույթ են կրում։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում.

  • նորընտիր Ազգային ժողովին՝ քննարկումներ նախաձեռնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը արմատապես բարեփոխելու համար,
  • ՀՀ կառավարությանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին՝ մշակել և հանրությանը ներկայացնել ոլորտի բազմաթիվ խնդիրների լուծման վերաբերյալ արդիական ծրագիր՝ հիմնվելով միջազգային փորձի վրա և հաշվի առնելով մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Kentron TV Background Graphic

Հայտարարություն «Կենտրոն» հեռուստաընկերության մասին ՀՌՀ կոչի վերաբերյալ

Դեկտեմբերի 19-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով մտահոգություն է արտահայտել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» հաղորդումներում որոշ դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նշվում է, որ հանրային շահերի բազմազանության, գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառության ապահովման պարտավորությանը հակառակ՝ լրատվամիջոցը թիրախավորել է քաղաքական ուժերից մեկին ու նրա դեմ օգտագործում է «քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը»։ Ըստ ՀՌՀ-ի՝ վտանգված է հեռուստաընկերության խմբագրական անկախությունը, ակներև է «քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը»։ Ուստի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն»-ին՝ չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի։ Continue reading “Հայտարարություն «Կենտրոն» հեռուստաընկերության մասին ՀՌՀ կոչի վերաբերյալ”

Open post
Armenian Media Microphones

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից՝ լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի բարենպաստ պայմանների և անկաշկանդ գործելու առումով։ Բուն քվեարկության օրը չի արձանագրվել ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության կամ մասնագիտական գործունեության խոչընդոտման որևէ լուրջ դեպք, իսկ եղած մի քանի փոքր միջադեպերն էլ տեղում հարթվել են։ Սա աննախադեպ երևույթ է, ինչը պետք է ավանդույթի վերածել։

Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք, որ նախընտրական ժամանակաշրջանում՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ակնհայտորեն չարաշահելով իրենց լիազորությունները, անօրինական գործողություններ են իրականացրել «News.am» լրատվական կայքի խմբագրությունում։ Իրավապահները պահանջել են լրատվամիջոցից քաղաքական գործիչներից մեկի օնլայն ելույթի բովանդակությունը ապացուցող հիմքեր տրամադրել, ինչը զավեշտալի է և՛ ԶԼՄ գործունեության նորմերի, և իրավունքի տեսանկյունից։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, նմանատիպ անհիմն պահանջ է ներկայացվել նաև «Aysor.am»-ի խմբագրությանը։ Բացի այդ, մինչև հիմա ՀՀ ոստիկանությունը և Քննչական կոմիտեն որևէ ծանրակշիռ հիմնավորում և փաստարկ հանրությանը չեն ներկայացրել «Yerevan. today»-ում իրականացված խուզարկության անհրաժեշտության և դրա արդյունքների վերաբերյալ։

Խոսքի ազատության և լրատվամիջոցների անկաշկանդ գործունեության տեսանկյունից խիստ մտահոգիչ է, որ  ժողովրդավարության զարգացումներին զուգահեռ՝ իրավապահների կողմից երբեմն իրականացվում են կամայականություններ ԶԼՄ-ների նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել՝ ԶԼՄ-ներին զերծ պահելու ոստիկանական ապօրինի գործողություններից և առավել բարենպաստ պայմաններ ապահովել լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեության համար՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ  ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
yerevan.today logo-red

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Yerevan.today խմբագրությունում իրականացված խուզարկության վերաբերյալ

Սեպտեմբերի 17-ին «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել հանրությանն այդ կոշտ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունել ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 17-ի և 19-ի պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ «…խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը…»։ Թեև խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված այնպիսի կարևոր գործի հետաքննությանը, ինչպիսին ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն է, այնուամենայնիվ, պաշտոնական պարզաբանումը կարելի է ընկալել միայն որպես հավաստիացում, որը պետք է ամրապնդվի ծանրակշիռ փաստերով և հիմնավորումներով։ Քանի դեռ դրանք չկան, մենք հայտարարում ենք, որ.

* Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելիս իրավապահ մարմինները պարտավոր են առավել նրբանկատություն դրսևորել և հաշվի առնել, որ սարքավորումներ առգրավելը և օրեր շարունակ պահելը խափանում է ԶԼՄ-ի աշխատանքը և սահմանափակում է լսարանի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը,

* Իրականացված խուզարկության համար հիմք կարող էին ծառայել միայն համապատասխան օպերատիվ տեղեկությունները, բայց ոչ՝ լրատվամիջոցի հրապարակումները,

* Այդ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը և սպառնալ տեղեկատվության աղբյուրների պաշտպանվածությանը,

* Չի կարելի անտեսել խուզարկության՝ լրատվամիջոցի համբավի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, ինչպես նաև լրատվական դաշտում ավելորդ զգուշավորություն առաջացնելու վտանգը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

* Քննչական կոմիտեից՝ փորձաքննության ավարտից անմիջապես հետո հրապարակել դրա հիմնական արդյունքները, ինչից պարզ կդառնա, թե որքանով էին ՀՀ ոստիկանության և ՀՔԾ-ի գործողություններն անհրաժեշտ և համաչափ,

* Ոստիկանությունից և ՀՔԾ-ից՝ հնարավորինս շուտ խմբագրությանը վերադարձնել համակարգիչը և հիշողության կրիչները, քանի որ, կարծում ենք, պրոֆեսիոնալ գործողությունների պարագայում իրավապահները կարող էին 3 օրվա ընթացքում ավարտել «Yerevan.today»-ի հետ կապված փաստերի ու հանգամանքների ուսումնասիրությունը,

* Դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն սահմանել ոստիկանության և քննչական մարմինների գործողությունների նկատմամբ՝ կապված «Yerevan.today»-ում իրականացված խուզարկության հետ՝ քննության առարկա դարձնելով նաև այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մատնանշած խախտումները։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել նախաքննության ընթացքին ու իրադարձությունների զարգացումներին և մեր դիրքորոշումն ու գնահատականները հայտնել հանրությանը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ — ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՀԿ

Open post

Լրագրողական կազմակերպությունների առաջարկները վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ ընտրվելու և պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հույս ենք հայտնում, որ նոր կառավարությունը արմատական բարեփոխումներ կիրականացնի Հայաստանում։ Continue reading “Լրագրողական կազմակերպությունների առաջարկները վարչապետ Նիկոլ Փաշինյանին”

Open post

Լրագրողական կազմակերպությունների թարմացված հայտարարությունը բողոքի ակցիաների ժամանակ լրագրողներին ու լրատվամիջոցներին թիրախավորելու վերաբերյալ

Երևանում երեկվա աննախադեպ զարգացումներին, որոնք ավարտվել են երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականով, մեծ ոգևորությամբ արձագանքել է արդիական ռոք-աշխարհի լավագույն խմբերից մեկի՝ System of a Down-ի մեներգիչ ու երգահան Սերժ Թանկյանը: Continue reading “Լրագրողական կազմակերպությունների թարմացված հայտարարությունը բողոքի ակցիաների ժամանակ լրագրողներին ու լրատվամիջոցներին թիրախավորելու վերաբերյալ”

Open post
Armenia -- Journalist Tirayr Muradyan beaten up during protests in Yerevan, 19Apr2018

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը բողոքի ակցիաների ժամանակ լրագրողներին ու լրատվամիջոցներին թիրախավորելու վերաբերյալ

Շուրջ մեկ շաբաթ Երևանում ընթացող բողոքի ակցիաների և դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ժամանակ հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու լրատվամիջոցները։ Continue reading “Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը բողոքի ակցիաների ժամանակ լրագրողներին ու լրատվամիջոցներին թիրախավորելու վերաբերյալ”

Open post

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը լրագրողների գործունեությունը սահմանափակող օրենքների վերաբերյալ

Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նիստին ընդունեց, իսկ մարտի 30-ին ՀՀ գործող նախագահը ստորագրեց երկու օրենք, որոնք լրջորեն սպառնում են տեղեկատվության ազատությանը եւ սահմանափակում լրագրողների գործունեությունը։ Դրանք են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Երեւան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ։ Continue reading “Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը լրագրողների գործունեությունը սահմանափակող օրենքների վերաբերյալ”

Posts navigation

1 2 3 6 7 8 9 10 11
Scroll to top